Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ինչու՞ տղամարդու ժպիտը կարող է մանիպուլացնել կնոջը

Ինչու՞ տղամարդու ժպիտը կարող է մանիպուլացնել կնոջը

«Երբ տղամարդը ժպտում է, կինը պետք է զգուշանա: Հնարավոր է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչը այդպիսի միամիտ ձևով ցանկանում է աղջկան ենթարկել իր կամքին»,- ասում են գիտնականները:

 

Գրանադայի համալսարանի հոգեբանները երեք փորձ են անցկացրել, որոնք ցույց են տվել տղամարդու ժպիտի ազդեցությունը կնոջ ընկալման և պատասխան արձագանքի վրա: Ինչպես պարզել են գիտնականները, երբ տղամարդը ժպտալով է հրամայում կամ պնդում, կանայք ինքնաբերաբար առանց հարցերի կատարում են հրամանը: Նման խորամանկ մեթոդը կաշխատեր, նույնիսկ եթե դրանից հետո ուժեղ սեռի ներկայացուցիչը իրեն հանգիստ թույլ տար գենդերային խտրականություն պարունակող դիտողություններ:

 

Գիտնականները կանանց մեծամասնության նման քայլը բացատրում են նրանով, որ նրանք ենթագիտակցական մակարդակում ժպիտը ընկալում են որպես մարդկային ջերմություն: Մասնագետները համարում են, որ կանայք հիմնականում հիմնվում են մարմնի լեզվի վրա, այդ պատճառով ժպիտը ընդունակ է նրանց խաբել:

Սկզբնաղբյուր. youandworld.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ